շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանն ու Հայաստանը կոնսուլտացիաներ են իրականացնում դիվանագիտական ու ռազմական խողովակներով

Ռուսաստանն ու Հայաստանը կոնսուլտացիաներ են իրականացնում դիվանագիտական ու ռազմական խողովակներով

Ռուսաստանն ու Հայաստանը կոնսուլտացիաներ են իրականացնում դիվանագիտական ու ռազմական խողովակներով՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ, այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, փոխանցում է TASS-ը։

Նշենք, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: