շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»–ի`Դաղստանի Հանրապետության տարածքում գործող գրասենյակի տեսուչները փետրվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում առգրավել են Ադրբեջանից ներկրված թարմ լոլիկի 3 խմբաքանակ` ընդհանուր 50,4 տոննա քաշով: Ռուսաստանի Դաշնության տարածք բանջարեղենի ներկրումն արգելվել էդրանցում վտանգավոր հարավամերիկյան լոլիկի ցեց հայտնաբերելու պատճառով (Tuta absoluta Povolny)։

Այս որոշման համար հիմք է ծառայել  FSBI «VNIIKR»-ի լաբորատոր զեկույցը, ապրանքը վերադարձվել է Ադրբեջան:

  • Կիսվել: