երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար. Խանդանյան (տեսանյութ)

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար. Խանդանյան (տեսանյութ)

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «56 երկրների պատվիրակություններին հրավերներ են ուղարկվել կազմակերպության միջազգային քարտուղարության անունից։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատգամավորները չեն հաստատել մասնակցությունը։ Թեև ադրբեջանցի պատվիրակները նախապես բարձրացրել են անվտանգության երաշխավորման հարցը, իսկ Հայաստանի ԱԺ-ն պատրաստակամություն է հայտնել երաշխավորել անվտանգությունը։ Մի քանի օր է մնում, ենթադրում եմ, որ չեն գա»:

Խանդանյանի խոսքով՝ պատճառներն իրեն հայտնի չեն, տեղեկություններ չկան նաև միջազգային քարտուղարությունից:

Պատգամավորը նաև հավելել է, որ քննարկումներում առաջնային են լինելու Հայաստանը և նրա շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

«Բանաձևերի ընդունում չի սպասվում, այն ավելի շատ քննարկումների հարթակ է։ Հայտարարություններ կհնչեն տարբեր երկրների պատգամավորների կողմից։ Շատ պատգամավորներ կգան Հայաստան՝ աջակցության»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը: Հայաստան կժամանեն 50 երկրների շուրջ 300 պատվիրակներ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: