չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսական ՏՏ ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրությունը կարող է խթանել մրցակցությունը. ԲՏԱ նախարար

Ռուսական ՏՏ ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրությունը կարող է խթանել մրցակցությունը. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը  և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել: 
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է
 
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:  
 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է և կոստյումը-ի նկարն է
 
Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։
 
Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։ 
 
Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությանը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 

  • Կիսվել: