ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական հեռուստաշոուի ժյուրին հոտնկայս ծափահարեց Սյուզաննա Մելքոնյանին. տեսանյութ

Ռուսական հեռուստաշոուի ժյուրին հոտնկայս ծափահարեց Սյուզաննա Մելքոնյանին. տեսանյութ

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը քիչ առաջ հաղթել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе» երաժշտական հեռուստաշոում։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, նա Սելին Դիոնի «I Surrender» երգի ցնցող կատարմամբ հիացրեց ժյուրիին և հնարավոր 100 միավորից հավաքեց 99-ը։ Ժյուրին գրեթե ամբողջ կատարման ընթացքում հոտնկայս էր ծափահարում Սյուզաննային։
 
Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը պարզապես չէր կարողանում զսպել իր հիացական էմոցիաները։
«100 տվեք, 100․․․»,- բղավում էր Լազարևը։
 
Կատարման վերջում թվում էր, թե Լազարևն ուր որ է՝ ցատկելու է ժյուրիի տեղից։
 
«Հավատա՝ սա 100 է»,- ասաց Լազարև՝ տեսնելով, որ Սյուզաննան 99 միավոր է հավաքել։
 
«Սա եզրափակչի ամենավստահ ելույթն է»,- ավելացրեց Լազարևը։
 
«Այստեղ ամեն ինչ ասված է... Սյուզի, դու հիասքանչ էիր»,- նշեց հեռուստաշոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։
 
Այս ելույթից հետո Սյուզաննային սպասում էր վերջին՝ «Սենամարտ» փուլը, որի երեք մասնակիցներից մեկն էլ էր հայուհի՝ Արփի Աբգարյանը։ Արփին զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը, իսկ Սյուզաննան ցնցող հաղթանակ տոնեց՝ արժանանալով մրցույթի սուպեր գավաթին և ստանալով 1 միլիոն ռուբլի։

  • Կիսվել: