երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34 000 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34 000 փախստական

Կիրակի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 850 մարդ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 859 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր են վերեդարձել ավելի քան 34 000 փախաստականներ:

 

  • Կիսվել: