Ռուբեն Վարդանյանն ու իր փաստաբանը դատավորներին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել
Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբանն այսօր կրկին միջնորդություն են ներկայացրել դատավորներին բացարկ հայտնելու՝ նրանց սուբյեկտիվության պատճառով։
Ինչպես նախորդ նիստերում, այս անգամ ևս միջնորդությունը թողնվել է առանց քննարկման։
Հաջորդ կեղծ դատավարությունը կանցկացվի հուլիսի 1-ին։