չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուբեն Ռուբինյանը՝ ՔՊ-ի այլ վարչապետի թեկնածու ունենալու մասին

Ռուբեն Ռուբինյանը՝ ՔՊ-ի այլ վարչապետի թեկնածու ունենալու մասին

Ցանկացած ներքին քաղաքական դրսևորում, որը կարող է ապակայունացնել Հայաստանի ներհանրային համերաշխությունը և ներքին կյանքը, ծայրահեղ վտանգավոր է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես կարծում եմ, որ սա ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է, որը կիրառելի է բոլոր երկրների համար՝ բոլոր իրավիճակներում: ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, այդ պայմաններում ներքին անկայունություն հրահրելը դիտավորությամբ կամ ոչ դիտավորությամբ ծայրահեղ վտանգավոր է և անընդունելի: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին պահպանել հանգստություն և անել ամեն ինչ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանության համար»,-  ասաց Ռուբինյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՔՊ-ի մեջ վարչապետի այլ թեկնածու կա, Ռուբինյանն ասաց. «Նման հարց չկա, չի քննարկվում և չի քննարկվելու: Ընդդիմությանը կոչ եմ անում վերադառնալ և մեզ հետ քննարկումներ անցկացնել մեր երկրի առջև ծառացած սպառնալիքների վերաբերյալ»:

  • Կիսվել: