չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով՝ ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ. «Մեր ձևով» շարժում

Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով՝ ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ. «Մեր ձևով» շարժում

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը: Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությնա մեջ:
 
«Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամաբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:
 
Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:
Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին...(նկատի ունի ոստիկանները քաղաքացիներին)»:
 
Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած :
 
Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ»,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: