ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպել է քաղաքացիների հետ

Ռոբերտ Քոչարյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպել է քաղաքացիների հետ

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը այն քաղաքացիների հետ, որոնք օրերս Ազգային ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի ժամանակ շարժվել էին դեպի Քոչարյանի գրասենյակ՝ հանդիպելու նրա հետ, սակայն ՀՀ երկրորդ նախագահը տեղում չէր եղել։ 

«Մոսկվա» կինոթատրոնի հանդիպման դահլիճից լուսանկար է հրապարակվել Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։ 

Հիշեցնենք նաև, որ մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

 

  • Կիսվել: