հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հերքել է զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին սրացման հետ

ՌԴ ՊՆ-ն հերքել է զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին սրացման հետ

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը կտրականապես հերքել է որեւէ կապ մարտական պատրաստության միջոցառումների և հայ-ադրբեջանական սահմանին սրման միջեւ, տեղեկացնում է mk.ru-ն:

Ինչպես նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում՝ ռազմա-դիվանագիտական ուղիներով օտարերկրյա գործընկերներին տեղեկատվություն է ուղարկվել հունիսի 17-ին հայտարարված զորքերի անսպասելի ստուգման նպատակների մասին:

Երկուշաբթի նաեւ ճեպազրույց կկազմակերպվի արտասահմանյան պետությունների ռազմական կցորդների համար, որտեղ ավելի մանրամասն կպատմվի զորքերի հանկարծակի ստուգման ընթացքի վերաբերյալ:

  • Կիսվել: