ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում

ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում

Ռուսաստանում մեկնարկել է Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրը: Ընտրատեղաասեր են բացվել  նաև Հայաստանում։ 

«Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում»,- հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար։

ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում արդեն քվեարկել է շուրջ 300 քաղաքացի։ Ըդհանուր առմամբ Երևանում և Գյումրիում հաշվառված է 20 հազար ՌԴ քաղաքացի, բայց դեսպանի հավաստմամբ ՌԴ անձնագիր ունեցող ցանկացած քաղաքացի կարող է գնալ և մասնակցել ընտրությանը։

«Քաղաքացիների ակտիվությունը նորմալ եմ գնահատում։ Դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է»,- հայտնեց Կոպիրկինը։

  • Կիսվել: