ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Բացի այդ՝ ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի դրույթներին խստորեն համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

 

 

  • Կիսվել: