կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը

ՌԴ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել են Բաքվի եւ Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բանավեճի համատեքստում հաստատվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ընդունվել են 2020-2022թ. բարձր մակարդակով»,- նշվել է Ռուսաստանի ԱԳ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը անդրադարձել են նաեւ «երկկողմ կապերի ակտուալ հարցերին»։ «Քննարկվել են հետագա համատեղ քայլերը Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման վերաբերյալ»,- ավելացրել են նախարարությունում։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ համագործակցության խնդիրները կասպյան հնգյակի շրջանակում»,- ամփոփել են ՌԴ ԱԳՆ-ում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: