ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի իր գործընկերների հետ

ՌԴ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի իր գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ:

Կողմերը քննարկել են քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդից

Նշում է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են ազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում ռուս-հայկական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը։

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա միջոցառումները։ Զրուցակիցները նաեւ ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջոցով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր:

Նշենք, որ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներորդ տարեկան հանդիպման շրջանակում:

  • Կիսվել: