հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռազմական վերլուծաբանը՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին

Ռազմական վերլուծաբանը՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին

Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։ Այդ մասին գրում է Սպուտնիկ Արմենիան: Լրատվամիջոցը ներկայացրել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի դիտարկումներն Արցախի մայրաքաղաքի օդանավակայանի վերաբացման հնարավորությունների և դրա կարևորության մասին: 
 
Ըստ փորձագետի՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով։ Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը հնարավորություն կտան ընդունել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները, նոր գործողությունների հնարավորություն կտան, նաև զորախմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծեն։ 
 
«Ղարաբաղը Հայաստանին կապում է միայն հինգ կիլոմետր լայնություն ունեցող Լաչինի միջանցքը։ Ճանապարհն այժմ ռուս խաղապահաների հսկողության տակ է, բայց ամեն դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման դեպքում այն չափազանց խոցելի է»,- նշել է Խրոլենկոն և շարունակել. «Ադրբեջանին Լաչինի փոխանցումից հետո հեռանկարում նոր ճանապարհի (միջանցքի) շինարարություն է։ Սակայն մարդկանց ու բեռների օպերատիվ մատակարարումն արդեն այսօր է անհրաժեշտ»։
 
Ըստ նրա՝ Ստեփանակերտից Երևան («Էրեբունի» ավիաբազա, «Զվարթնոց») ավտոմեքենայի ճանապարհը 320 կմ է։ Գործողության առաջին օրերին խաղաղապահները հենց այդ ճանապարհով էին Ստեփանակերտ շարժվում։ Հետո՝ նոյեմբերի 28-ին, խառը երթուղի յուրացրին․ բեռներով ու տեխնիկայով վագոնները Ռուսաստանից ժամանում են Բարդա ադրբեջանական երկաթուղային կայարան, որից հետո մեքենաներով ուղղվում են Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով։ Ամեն դեպքում ճանապարհը երկար է։ 

  • Կիսվել: