ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քսենյա Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Քսենյա Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

Լրագրող, հաղորդավարուհի, հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը Տելեգրամի իր էջում հրապարակում է արել, որտեղ նշել է, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Маска» շոուի եթերում ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանը չի գովազդել ադրբեջանական թեյը:

«Ժյուրիի 5 անդամները՝ Վալերիան, Կիրկորովը, Տոդորենկոն, Ռոդրիգեզն ու Մարտիրոսյանը գնահատում են մասնակիցներին և թեյ խմում տարբերանշանով բաժակներից: Աչքի է ընկնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ առանց ըմպելիքի է նստում, կամ բաժակը սեղանին այնպես է դնում, որ «Ազերչայ» գրությունը տեսանելի չլինի:
Գարիկը հայ է, հովանավորն ադրբեջանցի: Հակամարտության շրջանակներում սա, հավանաբար, հարցեր կառաջացներ, և, ահա, նա թաքցնում է բաժակը» ,- գրել է Քսենյան:
 

  • Կիսվել: