հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՊ-ում ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով․ «Հրապարակ»

ՔՊ-ում ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում: Նշենք, որ ընտրական գործընթացին ներգրավվել էին ոչ միայն ՀՀԿ-ի նախկին բոլոր «տասովշչիկները», այլ նաեւ քրեական հեղինակություններ, ովքեր ամեն ինչ արել են, որ ՔՊ-ն հաղթի: Ու թեեւ ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով։

Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրեւ քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Սիսիանում թեպետ «50+1» չի հավաքել, բայց ձայներով առաջին տեղում է։ Իսկ Սիսիանի համայնքապետի ընտրությունը կախված է 1 ձայնից եւ «Ապրելու երկիր» կուսակցությունից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: