շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ՔՊ քարոզարշավի հովանավորները որպես «սոցիալիստական աշխատանքի առաջամարտիկ» կքայլեն մայիսմեկյան շքերթում

ՔՊ քարոզարշավի հովանավորները որպես «սոցիալիստական աշխատանքի առաջամարտիկ» կքայլեն մայիսմեկյան շքերթում

2026 թվականի ԱԺ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի տարբերություն ընդդիմությանը պատրաստվում է ամենայն լրջությամբ և աննախադեբ մասշտաբով։

Բավական է նշել, որ ՔՊ նախընտրական արշավի վրա նախատեսվում է ծախսել շուրջ 4,5 մլրդ դրամ՝ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ աննախադեպ շռայլություն։ Իհարկե՝ պաշտոնապես դա ներկայացվում է այդ թվում որպես համապետական տոների և միջոցառումների ծախսեր, բայց երբ էր Հայաստանը 2018 թվից ի վեր Քաղաքացու օրը նշել միջազգային և տեղական աստղերի մասնակցությամբ շքեղ համերգով, մասսայական այլ միջոցառումներով, ինչը ակնհայտորեն իշխող ուժի կողմից PR ակցիա էր և ներկայացվեց որպես ժողովրդականության և սիրո առհավատչյա։

Նույն կերպ իշխանությունները պատրաստվում են նշել նաև Աշխատավորի օրը՝ մայիսմեկյան շքերթով և այլ միջոցառումներով։ Մինչդեռ Հայաստանի անկախացումից ի վեր Աշխատավորի օրը Կոմունիստական կուսակցության նվիրյալներից զատ ոչ մի այլ ուժ կամ պաշտոնյա չի նշել՝ բավարարվելով արարողակարգային շնորհավորանքներով։

Արդեն գիտենք, որ Հանրապետության օրն էլ մայիսի 28-ին նշանավորվելու է ռազմական շքերթով։
Այնպես որ իշխանական նախընտրական քարոզարշավը ՀՀ հպարտ քաղաքացուն խոստանում է բազմաթիվ դիտարժան և ուրախ պահեր։ Հանուն արդարության նշենք, որ այս աննախադեպ քարոզարշավի և միջոցառումների «հովանավորը» միայն ՀՀ բյուջեն չէ։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» դրանց ֆինանսավորմանը աջակցում են նաև հայաստանյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Սակայն InfoPort.am-ին հասած տեղեկություններով, բիզնեսի որոշ ներկայացուցիչներ այնքան էլ ոգևորված չեն ծախսում սեփական միջոցները հանուն համապետական խրախճանքի։ Նրանցից ոմանք նույնիսկ այս ու այն իշխանական կաբինետներում դժգոհություն են արտահայտում։
Ինչևէ՝ առատաձեռն բիզնեսմենների սիրտը շահելու համար իշխանությունը որոշել է նրանց որպես «բոնուս» թույլ տալ մասնակցել մայիսմեկյան շքերթին, որպես «սոցիալիստական աշխատանքի առաջամարտիկներ»։

Ի դեպ նշենք, որ «հիբրիդային պատերազմի» վտանքների մասին գուժող հայաստանյան իշանությունը իր նախընտրական PR-ում շռայլորեն օգտվում է ռուս բլոգերների ծառայություններից՝ իհարկե ոչ անվճար հիմունքներով։

  • Կիսվել: