շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը

Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը

Բերդ խոշորացված համայնքում հաղթում է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով 11 ամիս է` ազատազրկված է: Այս մասին հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Նախնական տվյալներով 51 տոկոսով առաջատար է Հարություն Մանուչարյանը` «Զորավոր համայնք»-ի առաջին համարը»,-ասաց նա:

«Ռեֆորմիստներ»-ը Բերդ համայնքում «Զորավոր համայնք» դաշինքի կազմում են ընդգրկված:

Նշենք, որ իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» է, որի ավագանու ցուցակը գլխավորում է 11 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։

Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Զորավոր համայնք» դաշինք՝ 689

ՔՊ՝ 260

«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27

Անվավեր՝ 4

Չսահմանված նմուշով ծրար՝ 2:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

  • Կիսվել: