երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՔՊ-ն ոչ մի  հրավառություն ընտրությունների գիշերը չի արել․ Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ն ոչ մի հրավառություն ընտրությունների գիշերը չի արել․ Վահագն Ալեքսանյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսայնանն անդարդարձել է  տեղեկություններին, թե ընտրություների գիշերը ՔՊ-ն հրավառություն է կազմակերպե։ Նա հերքելով տարածված լուրերը, գրել է․

«Որոշ շրջանակներ շարունակ փորձում են ՔՊ-ի «գրպանը» ընտրությունների գիշերը կազմակերպած հրավառություն գցել։ Մի քանի անգամ արդեն հայտարարել ենք, որ ՔՊ-ն ՈՉ ՄԻ հրավառություն ընտրությունների գիշերը չի արել, բայց հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ Երևանում իրականացված երկու հրավառության։ Երկու հրավառություն է եղել Հանրապետության(նախկին Ալավերդյան) փողոցում, իրարից որոշակի ժամանակային ինտերվալի տարբերությամբ։

Այդ փողոցի վրա եղել է երկու ընտրատեղամաս՝ 71 և 114 դպրոցներում։ Երկու տեղամասում էլ հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ 221-463 և 289- 462 ձայների հարաբերակցությամբ։ Այս թեմային չեմ հոգնի անդրադառնալ այնքան, մինչև ոչ մի մութ կետ չմնա։ Ես ու իմ բազմաթիվ թիմակիցներ դատապարտել ենք Ապրիլյանի տարելիցին ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հրավառությունը, նույնը անել կամ թույլ տալ մենք չէինք կարող»։

  • Կիսվել: