չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՔՊ–ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված. Մեխակյան

ՔՊ–ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված. Մեխակյան

ՔՊ վարչության նիստի օրակարգում ընտրական ցուցակի հաստատման հարցն է. Էջմիածնում հարգված մարդիկ են ցուցակում, ովքեր պատրաստակամություն են հայտնել քաղաքի կառավարման մեջ իրենց ներգրավվածությունն ունենալու։ Այս մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի Ժ/Պ Արգիշտի Մեխակյանը։

«ՔՊ–ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածութոյւն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված, մենք գնում ենք բաղարձակ հաղթանակի, այլ տարբերակ չենք դիտարկում։ Մեր ռեսուրսը կենտրոնացված է նախընտրական քարոզարավի, ծրագիրը ներկայացնելու վրա»,–ասաց Մեխակյանը։

 

  • Կիսվել: