ՔՊ-ն այսօր հավաք կանցկացնի․ Օրակարգում է նաև ՍԴ դատավորի թեկնածուի հարցը
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր՝ կեսօրին Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում իշխող ուժը հավաք կանցկացնի, որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում, ըստ իմքայլականի, տարբեր հարցեր կլինեն, նախեւառաջ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Կառավարության թեկնածուն, ինչպես գրել էինք, Էդգար Շաթիրյանն է, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով»:


