երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՔՊ-ն անախորժ իրավիճակներից խուսափելու համար նպատակահարմար չի գտել գնալ Եռաբլուր, եթե գնար, ես էլ կգնայի. Հովիկ Աղազարյան

ՔՊ-ն անախորժ իրավիճակներից խուսափելու համար նպատակահարմար չի գտել գնալ Եռաբլուր, եթե գնար, ես էլ կգնայի. Հովիկ Աղազարյան

Տեղեկություն կար, որ զոհված տղաների հարազատները բողոքի ակցիայի ձևով, թե քաղաքական ակցիայի ձևով Եռաբլուրում են գտնվելու, և հավանաբար անախորժ իրավիճակներից խուսափելու համար:

Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչու այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի գնացել Եռաբլուր:

«Եթե խմբակցությունը գնար ես կգնայի, եթե չի գնացել, դե ես էլ չեմ գնացել։

Երևի խմբակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել, ենթադրում եմ՝ այդ պատճառով: Ես վաղը կամ մյուս օրը իմ պարտքը կհամարեմ, մենակ կգնամ կամ ընկերներիս հետ»,- ասել է Աղազարյանը:

  • Կիսվել: