հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քոչարյանը՝ Հովիկ Աբրահամյանին և Յուրի Խաչատուրովին հանձնաժողով հրավիրելու մասին

Քոչարյանը՝ Հովիկ Աբրահամյանին և Յուրի Խաչատուրովին հանձնաժողով հրավիրելու մասին

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին այս պահին կանչելու անհրաժեշտություն չկա, քանզի նրա կառավարության մասնակցությունը մեր անվտանգային համակարգին այդքան էլ ծանրակշիռ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Նա նշեց, որ Աբրահամյանից հետո ձևովորվելիք կառավարությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեին այդ հարցերին, քանզի արդեն ապրիլյան պատերազմը տեղի էր ունեցել: 

«Այսօրվա Կառավարությունը համար մեկ խնդիրը համարում է անվտանգային խնդիրը»,- նշեց Քոչարյանը: 

Նա նշեց, որ հանձնաժողովի նկատմամբ ինչ-որ պահից սկսած փոխվել է վերաբերմունքը՝ թե՛ ընդդիմությունը ներկայացնողների, թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ:

«Սա արդյունք է նրա, որ հանձնաժողովը քաղաքական որևէ նպատակ չունի ապրիլյան դեպքերն ուսումնասիրելիս, կա ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու ցանկություն, և այդ ցանկությունը բավարարվել է: Եվ այսօր չկա մեկը, որ չուզենա գալ, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Յուրի Խաչատուրովը ինքը թող որոշի՝ կգա թե չի գա»,- նշեց Քոչարյանը` նշելով, որ նիստին մասնակցելը բխում է հենց Խաչատուրովի շահերից, քանզի, եթե նա չի պատասխանում հարցերին, իր փոխարեն պատասխանում են նիստերին այլ հրավիրյալները:

Քոչարյանը նաև ասեց, որ շատ է հարգում Խաչատուրովի մինրև 2008 թվականի մարտի 1-ը անցած ճանապարհը:   

  • Կիսվել: