ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Ներկայումս քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։

«Այո, այդ հարցը քննարկվում է։ Նա քաղաքական թիմի անդամ է և պետք է լինեն մարդիկ, ովքեր լավագույնս կներկայացնեն Հայաստանի շահերն այդ կազմակերպությունում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին։

Նշենք, որ Ավինյանը նոր կառավարությունում տեղ չի գտել, քանի որ դեմ է եղել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում խոշոր գործարարներին ընդգրկելուն։ «Մենք պետք է հավատարիմ մնանք քաղաքականությունից բիզնեսը տարանջատելու մեր խոստումներին», - հայտարարել է Ավինյանը:

Նշենք, որ վերջերս Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնետերերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այսպես, բաժնետոմսերի 60% - ը անցել է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերին, որոնք, իրենց հերթին այդ բաժնետոմսերի 25% - ը (ընդհանուր բաժնետոմսերի 15% - ը) նվիրել են Հայաստանի կառավարությանը։ Այս փոփոխություններն ու որոշումները անակնկալ էին ինչպես հայ հանրության, այնպես էլ ԶՊՄԿ մյուս բաժնետերերի համար։

Նշենք, որ կոմբինատի բաժնետոմսերի 12.5-ական տոկոսը պատկանում է Մհեր Պոլոսկովին եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը ՝ Կարեն Հակոբյանին: Իսկ բաժնետոմսերի 15% - ը կոմբինատի աշխատակիցների սեփականությունն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: