կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025» միջոցառման շրջանակներում մասնակցել է «Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
 
Ավագ Ավանեսյանն իր խոսքում ընդգծել է պետական գնումների ոլորտում արդեն իրականացված և հնարավոր բարեփոխումների կարևորությունը նախագծերի ավելի արագ ընթացքի և թափանցիկության բարձրացման գործում:
 
Անդրադառնալով պետական ու մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի հաջողությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է նախագծերի կառավարման մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումը և շարունակական խթանումը:

  • Կիսվել: