չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր Ազգային ժողովը դարձել էր «Իմ քայլը»-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև փոխհրաձգության թատերաբեմ:

Գագիկ Ծառուկյանի այսօրվա ճեպազրույցում հնչած որոշ հայտարարություններին շտապօում էին ամբնիոնից արձագանել «Իմ քայլի» պատգամավորները: Իսկ «Բարգավաճ Հայաստանից» էլ անպատասխան չէին թողնում: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զզվելի է համարում խորհրդարանում ստեղծված մթնոլորտը:

«Որպես 12 տարվա խորհդարանական, անկեղծ ասած զզվելի է, ուղղակի նողկալի է այստեղ ստեղծված իրավիճակը: Երբևէ խորհրդարանը չի եղել այսքան էժանագին քննարկումների հարթակ», -ԱԺ ամբիոնից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա իշխանական խմբակցության անդամներին հորդորեց չվիրավորել Գագիկ Ծառուկյանին ու դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, հավելեց.

«Եթե չեք հասկացել իր հարցազրույցը պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Ինչ է իրականում տեղի ունեցել. Շատ պարզ մի բան՝ ձեր սիրելի քաղաքապետը, որը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է ներդրումներին: Չի հասկացել, իր տեղը Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է, հիմա ինչ անենք այդ մարդը չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Անհարմար է անընդհատ հիշեցնել, որ կոալիցիա ենք եղել: Եթե ուզում եք ես էլ կհիշեցնեմ՝ եթե չլիներ Բարգավաճ Հայաստանը, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու և հայտնի չէր՝ որտեղ կլինեիք հիմա դուք»:

Այս հայտարարությունը ստիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին արձագանքել հարցով. «Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»: Նաիրա Զոհրաբյանը, որը արդեն հեռացել էր ամբիոնից ու զբաղեցրել դահլիճում իր տեղը, արձագանքեց, որ կուզենային չէին ընտրի: Սակայն Ալեն Սիմոնյանը բարձրախոսով պատասխանեց. «Քաղաքացու ձայնը ո՞նց կարող էիք անտեսել»: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Սիմոնյանին չափավորել իրեն: Իսկ ԱԺ նիստը նախագահող Արարատ Միրզոյանն էլ փորձեց հարթել վեճը՝ հորդորելով քաղաքակիրթ բանավիճել:

  • Կիսվել: