շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար. ռուս քաղաքագետ

Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար. ռուս քաղաքագետ

Եվրամիության հետ չափազանց սերտ մերձեցումը Հայաստանի համար հղի է որոշակի «տույժերով»։  Այս մասին այսօր Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ բրյուսելյան պաշտոնյաների ներկայիս հետաքրքրությունը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երևանը տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցն է։

«Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, քան եթե Երևանն ամբողջությամբ խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզման դեպքում ԵՄ-ն Հայաստանին ինչ-որ հատուկ պայմաններ չի տրամադրի, օրինակ՝ նույն առևտրատնտեսական ոլորտում»,-նշեց Վասկովը:

Նա նաև տեսակետ հայտնեց, որ ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների որակական վերանայում կպահանջի։ Վասկովը նաև վստահ չէ, որ Եվրամիությունը կփոխհատուցի այդ տնտեսական, քաղաքական ծախսերը:

Քաղաքագետը հավելեց նաև, որ այսօր չկան այնպիսի հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսությամբ:

  • Կիսվել: