Քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված. Ալեն Սիմոնյան
Վերջնականապես քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, ԲՀԿ խմբակցութունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով եւ դիմելու է Սահմանադրական դատարան:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորմանը, Սիմոնյանը հավելեց․
«Սկզբից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի կողմից մի պահ փորձ արվեց իշխանությունը վերցնելու, դրանից հետո ԱԺ-ում վարչապետին փորձեցին չընտրել և այդ փուլերը շարունակվում են։ Այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա միայն լավ է և ուժեղացնում է իշխանությանը։ Վերջնականապես քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը»։


