կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինը Փաշինյանին չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, դա սուտ է. Լավրով

Պուտինը Փաշինյանին չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, դա սուտ է. Լավրով

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՛՛Վալդայ՛՛ միջազգային բանավիճային ակումբի 20-րդ ամենամյա նիստը եւ հիշեցնելով, որ ինքն էլ այդ մասին բազմիցս խոսել է, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է այդ առիթով արտահայտվել։

՛՛Երեւանում գործիչների հայտարարությունները, թե 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ստորագրելով՝ Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի այդ պայմանագրում նշված էր, որ Ղարաբաղը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է։ Եվ կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը կշարունակվի՛՛,-ասել Է Լավրովը:

՛՛Բայց երբ մեկ կամ 1.5 տարի անց Պրահայում կայացած ինչ-որ հերթական եվրոպական գագաթնաժողովում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանաչում են 1991 թվականի սահմաններում ՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ամբողջ հարցը փակված է: Հետագայում նա ևս մեկ անգամ օգտագործեց այդ տերմինը Բրյուսելում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին, եթե չեմ սխալվում՛՛, - ասել է ռուս նախարարը։

Ընդ որում, նրա խոսքով, այն փաստաթղթում, որի մասին խոսվում է, եւ որը տարածվել է Եվրամիության կողմից, չի ասվում, որ ՛՛Հայաստանը մտահոգված է հայերի ճակատագրով, որոնք Ղարաբաղում ապրել են, եւ որ այդ ճակատագրով բոլորը պետք է զբաղվեն, որպեսզի նրանք ստիպված չլինեն տառապել՛՛:

՛՛Բայց մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են այն ամենը, ինչ կարող են։ Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից հեռանալ Ռուսաստան։ Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների, հարևանների հետ՝ Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով, որպեսզի այնտեղ վստահություն ստեղծենք, որպեսզի պայմաններ ստեղծենք հայերի և ադրբեջանցիների նորմալ համատեղ կյանքի վերսկսման համար։ Ակնկալում եմ, որ Երեւանում եւս պետք է շահագրգռված լինեն դրանում և ջանքեր կգործադրեն դրա համար՛՛,-ասել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: