երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պուտինն ու Ալիևը լսել են իմ ներկայացրած առաջարկները, կարելի է կարծել՝ ապագայում դրանք քննարկման առարկա կլինեն. Փաշինյան

Պուտինն ու Ալիևը լսել են իմ ներկայացրած առաջարկները, կարելի է կարծել՝ ապագայում դրանք քննարկման առարկա կլինեն. Փաշինյան

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները լսել են իմ ներկայացրած առաջարկները, եւ կարելի է կարծել, որ ապագայում դրանք քննարկման առարկա կլինեն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես են Պուտինն ու Ալիեւը արձագանքել ղարաբաղյան կողմի առաջարկին, որը Փաշինյանը հնչեցրել է բանակցություններում։

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Չեմ ուզում ոչինչ ասել նրանց արձագանքի մասին, որպեսզի հետո չպարզվի, որ ես դա սխալ եմ մեկնաբանել։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս առաջարկը ես դրել եմ բանակցային սեղանին, իսկ մնացածը թող երեւա բանակցությունների ընթացքում»:

 

  • Կիսվել: