շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն Էրդողանին ասել է, որ դեմ չէ հանդիպել Զելենսկու հետ

Պուտինն Էրդողանին ասել է, որ դեմ չէ հանդիպել Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ դեմ չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դիվանագետը պատմել է, որ Անկարան ջանքեր է գործադրում պետությունների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն եղել է նաև նախքան Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկը։

«Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերը Բելառուսում տեխնիկական հարցերն են քննարկում»,-ասել է Չավուշօղլուն։

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը կայացել էր մարտի 6-ին։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել։

  • Կիսվել: