հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պուտինի խոսնակը մեկնաբանել է Արցախում ահաբեկիչներ օգտագործելու մասին Ասադի հայտարարությունը

Պուտինի խոսնակը մեկնաբանել է Արցախում ահաբեկիչներ օգտագործելու մասին Ասադի հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունը, որը Լեռնային Ղարաբաղում օգտագործվում են Սիրիայի ահաբեկչները, հայտարարել է, որ Կրեմլում ուշադիր ծանոթանում են բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին:

«Մենք ուշադրությամբ ծանոթանում ենք բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին»,-ասել է նա:

Ավելի վաղ Ասադը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում Սիրիայի զինված ուժերը:

Հայկական կողմը դրանում մեղադրում է Թուրքիային և Ադրբեջանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: