հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին բարեփոխումների արդյունքից գոհ լինի․ վարչապետ (տեսանյութ)

Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին բարեփոխումների արդյունքից գոհ լինի․ վարչապետ (տեսանյութ)

Մենք ուզում ենք, որՀայաստանում խորքային փոփոխություներ տեղի ունենան։ Այս մասին իր առցանց մամաուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բարեփոխումների ընթացքի մասին։ Ըստ նրա՝ բարեփոխումների հեղինակը պետք է լինի կառավարությունը, բայց  կրող՝  նաև հանրությունը։ 

 «Մենք չենք ուզում չենք ուզում ՀՀ-ում արագ ստեղծել պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան։ Ուզում ենք, իրոք, Հայաստանում անկախ դատական համակարգ լինի»,- ասաց Կառավարության ղեկավարը և հավելեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ հենց դատակա համակարգի ներսում ի հայտ գան, մարդիկ, որոնք «կդառնան այն վեմը, որոնց վրա կկառուցվի անկախ դատական համարգ»։

«Երբ հյուր ենք ընդունում, խնդիր կա խորոված անելու։ Պետք է թեժ կրակ լինի, բայց եթե խորովածն արագ է արվում, ավելի արագ քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում մնում։ Արդյունքում հյուրերը մնում են սոված։ Նույնն էլ բարեփոխումներն են»,- օրինակ բերեց վարչապետը։

Նա նշեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ տասնյակ  բարեփոխումներ կան, որ « երեսը վառած է, մեջը՝ հում», բայց մտադրությունը լավն է։

«Մենք ուզում ենք, որ նորմալ կրակի վրա անենք նորմալ խորոված, որպեսզի տանտեըը՝ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը գոհ լինի, բավարարված զգա իրեն այդ բարեփոխումների արդյունքում»,-նշեց նա։

Նա շեշտեց, որ իր և իրենց քաղաքական թիմի ուզածն է,որ երկում խորքային քաղաքական փոփոխություններ տեղի  ունենան։

«Օրինակ կրթության ոլորտում բարեփոխումներն  արժանանում են շատ լայն հանրային դիմադրության։ Բարեփոխումների պրոցեսը շատ չենք արագացնում, որպեսզի հանրություն ինքը պահանջի պրոցեսն արագացնել»,- ասաց նա և հավելե, որ ուզում են որ փոփոխությունների պրոցեսը եփվի մինչև հանրային գիտակցության փոխվելը թե՛ դատական թե՛ կրթական համակարգում։

Նա նաև ընդգծեց, որ Ռուստամ Բադասյանի հետ զրույցում հանրության համար նորությունը պիտի լինի այն, որ այն երկրներում, որտեղ ամենաարմատական վեթինգն են կիրառել, տևել է 4-5 տարի։  «Եկեք էդ խորովածը չվառենք, մեջը հում չթողնեք»,- իր խոսքը եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: