երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փոխգործակցության պահպանումն ու ընդլայնումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին. Կոպիրկին

Փոխգործակցության պահպանումն ու ընդլայնումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին. Կոպիրկին

Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը Ռուս-Հայկական առողջապահական 9-րդ համաժողովին իր ելույթում անդրադարձել է երկկողմ համագործակցության վիճակին, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:

«Այսօր ռուս-հայկական հարաբերությունները ոչ հեշտ ժամանակներ են ապրում: Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների միջև փոխգործակցության պահպանումն ու ընդլայնումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը ՀՀ-ՌԴ երկկողմ կապերի համալիրի պահպանումն ու զարգացումն է՝ այն հարմարեցնելով ժամանակակից իրողություններին։

 

  • Կիսվել: