Փողոցների մասով գոհ եմ, մայթերի մասով՝ դժգոհ. Մարության
Մյուս տարի այդ ամեն ինչը շտկված կլինի, քանի որ այս տարի գնումներով պատրաստվում ենք ամբողջ տեխնիկան գնել,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ՄԻԵԴ-ի՝ հունվարի 30-ին կայացրած վճռին:
«Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում:
Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Մանվել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ:
Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքի զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով:
Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է:
ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել: Մենք չենք հասցրել համալրել տեխնիկան»,- նշել է Մարությանը:
Հարցին՝ եթե արևն այս տարի իրեն չարդարացնի, արդյո՞ք քաղաքապետարանն ինչ-որ բան անելու է որոշ մայթերի անանցանելիության հարցը լուծելու համար, Մարությանը նշեց, որ ինքը դժգոհ է աշխատանքից, սակայն դա չի նշանակում, որ գործ չի արվել.
«Շատ մեծ քանակությամբ մայթերի ցանվել է աղ ու ավազ: Մեծ քանակությամբ մայթեր մաքրվել են, սակայն տեխնիկան չի բավարարել: Հիմա արդեն տեխնիկայի հարցն ենք լուծում: Ես նաև վստահեցնում եմ, որ երթևեկելի հատվածը երբեք այսքան արագ չի մաքրվել, ինչպես եղավ այս տարի»:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների քարոզչությանը մասնակցելուն, Մարությանը նշել է, որ բնականաբար մասնակցելու է, սակայն դեռ չգիտի՝ արձակուրդ վերցնելու է, թե՝ ոչ: Եթե չվերցնի, դա կանի աշխատանքային ժամերից դուրս:
Մարությանը խոսեց նաև Վահագն Վերմիշյանի գործի մասին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Արթուր Մեսչյանին հրավիրել են ԱԱԾ.
«Իմ տեղեկություններով, քաղաքապետարանից որևէ մեկին չեն հրավիրել ԱԱԾ»: