հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետք է ստեղծել պաշտպանական ամուր համակարգ. Հրանտ Բագրատյանը Ադրբեջանի կողմից նոր հարձակում է կանխատեսում 

Պետք է ստեղծել պաշտպանական ամուր համակարգ. Հրանտ Բագրատյանը Ադրբեջանի կողմից նոր հարձակում է կանխատեսում 

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին, Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ, չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում՛՛:

Բագրատյանն ընդգծեց պաշտպանական ամուր համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հավելելով. ՛՛Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու՛՛:

 

  • Կիսվել: