կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը, ամեն ինչ հնարավոր է վերականգնել. Սերժ Սարգսյան

Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը, ամեն ինչ հնարավոր է վերականգնել. Սերժ Սարգսյան

Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, մենք ուզում ենք։ Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացվեն, Սերժ Սարգսյանն պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին՝ նա ասաց. ՛՛Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ամեն ինչը հնարավոր է վերականգնել՛՛:

Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին նաև՝ ապագա կառավարության ձևավորմանը մասնակցություն կունենա՞։ Նա բացասական պատասխան տվեց։

՛՛Ձևավորմանը՝ ոչ, հեռացմա՛նը՛՛,- ասաց նա։

Սարգսյանը նաև ասաց, որ Արցախը միշտ գործոն է եղել և լինելու է. ՛՛Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու՛՛:

Լրագրողները հարց ուղղեցին նաև Շառլ Միշելի վերջին հայտարարության մասին առ այն, որ, ըստ նրա, Արցախում ստեղծված իրավիճակից լուծումը կարող է լինել Աղդամի ճանապարհի օգտագործումը: Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց. ՛՛Ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում, արցախցիները իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է նա ուրի՞շ լուծումներ է խիզախ համարում: Մենք այդպես չենք համարում՛՛:

  • Կիսվել: