հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման․ Շարմազանով

Պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման․ Շարմազանով

1988 թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը․

«Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, և բոլոր նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ի վերջո, գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի դարբինը, Արցախը երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում, և Արցախի ապագան Ադրբեջանի կազմում անթույլատրելի ու կործանարար է»։

  • Կիսվել: