Պետք է լուծումը գտնենք, որ այս մարդիկ հեռանան անցնցում ու խաղաղ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ Աժ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Պետք է լուծումը գտնենք, որ այս մարդիկ հեռանան անցնցում ու խաղաղ՛՛,-նշեց նա։
Ապա, դիմելով իշխանությանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավելեց. ՛՛Մարդու որդիներ, վահանների ու սաղավարտների, ոստիկանների՝ այ էս տղերքի թիկունքում թաքնված փորձում եք ձեր փետուրները ցույց տալ։ Էդքան արժեք ունեք, էս տղերքին տուն ճամփեք, եկեք տեսնենք ո՞վ եք դուք։
96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել են։ Ես չեմ ուզեցել իրենց անդրադառնալ, որովհետև իրենք գոյություն չունեն, վախեցած են, սարսափած ու վերին աստիճանի ստրկամիտ։
Այս պայքարի սկիզբը և վերջը չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը՝ գողացված:
Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։
Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ՛՛։



