չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետական սահմանի մասին օրենքը կփոխվի. նոր որոշում

Պետական սահմանի մասին օրենքը կփոխվի. նոր որոշում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարանին, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում։ Բանն այն է, որ փետրվարի 11-ին ընդունված ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ սահմանվել է, որ նշված դրույթը ուժի մեջ պետք է մտնի 2022թ հունվարի 1-ից:

Սակայն այս նախագծով Կառավարությունն առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա եւ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության եւ կրկնությունների վերհանման գործողություններ եւ նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել եւ գործում է փորձագիտական խումբ:

Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված է նաեւ Համաշխարհային բանկի կողմից ներգրավված փորձագետ: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից կառավարությունը նախատեսում է վերլուծել պետական սահմանում տեղի ունեցող գործառույթները, հնարավորության դեպքում թեթեվացնելու կամ սահմանից հանելու այն գործառույթները, որոնք պարտադիր չէ իրականացնել սահմանին, իսկ մեկ այլ դեպքում (քննարկվող նախագծի դեպքում) պետությունը ավելացնում է սահմանին գործառույթ իրականացնող մարմինների շրջանակը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կառավարությունն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը պետական սահմանին: Ընդ որում, որոշակի ժամկետով հետաձգելու հիմնավորումը կայանում է նրանում, որ վերոնշյալ փորձագիտական խումբը մինչեւ այս տարվա ավարտը պետք է ներկայացնի ՀՀ-ի համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդելը: Նշված մոդելն ունենալուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ ենք ուզում ունենալ սահմանին եւ որ գործառույթներն է անհրաժեշտ իրականացնել սահմանին, իսկ որոնք իրականացնել երկրի ներսում:

  • Կիսվել: