ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետական համակարգում աշխատանքի ընդունման եւ առաջընթացի ապահովումը պետք է իրականացվի արժանիքների հիման վրա. ո՞ր արժանիքների՝ պատասխանում է Փաշինյանը

Պետական համակարգում աշխատանքի ընդունման եւ առաջընթացի ապահովումը պետք է իրականացվի արժանիքների հիման վրա. ո՞ր արժանիքների՝ պատասխանում է Փաշինյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ կառավարության ծրագրի համաձայն՝ կա սահմանված մի դրույթ, որ պետական համակարգում աշխատանքի ընդունման եւ առաջընթացի ապահովումը պետք է իրականացվի արժանիքների հիման վրա. ո՞ր արժանիքների մասին է խոսքը:

Փաշինյանը պատասխանեց. «Օրինակ՝ ԶՈՒ ԳՇ նոր պետը, իր ծառայությունների եւ արժանքիների վրա է հիմնված, ԱԱԾ տնօրենը՝ հիմնված է ՊՎԾ պետի պաշտոնակատարի շրջանում նրա կատարած աշխատանքի վրա, ոստիկանության պետի նշանակումը հիմնված է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նրա կատարած աշխատանքի վրա եւ ընդհանրապես կադրային քաղաքականություն, հարցերի լուծման պրոֆեսիոնալիզմ եւ այլն այնքան շատ է քննարկվում։

Նախ ես ուզում եմ մի այսպիսի հռետորական հարց տալ, այդպես խոսողները համոզվա՞ծ են, որ իրենք տիրապետում են ՀՀ պրոբլեմներին եւ խորքային պրոբլեմներին։ Ես առնվազն շատ մեծ մասին լսելով հասկանում եմ, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն ինչ պրոբլեմներ կան ՀՀ–ում, այդ թվում կառավարման ասպարեզում։ Այդ պրոֆեսիոնալիզմը որոշվում է պրոֆեսիոնալիզմի մասին բարձր խոսելո՞վ, եթե դու 25 հարցազրույց ես տալիս պրոֆեսիոնալիզմի մասին, ուրեմն դու սուպեր պրոֆեսիոնալ ես, եթե 65 հատ ես տալիս, ուրեմն Սթիվ Ջոբսը պետք է խամրի քո փառքը։

Այսօր ՀՀ–ում սկսած գյաջ քսողից մինչեւ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, որովհետեւ ՀՀ–ում կրթական համակարգն ավերակ է, ՀՀ–ում սկսած մանկապարտեզից ավարտած բուհով եղել է ընտրությունների կեղծման համակարգ։ Սա չի նշանակում, որ ոչ մի լավ դասախոս չի եղել, ոչ մի լավ բուհ չի եղել, ոչ մի լավ շրջանավարտ չի եղել, ոչ մի լավ գիտական աշխատություն չի եղել, սա նշանակում է, որ կրիտիկական զանգվածը որտե՞ղ է եղել»։

  • Կիսվել: