ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ, գյուղացիներից մի քանիսը հարցաքննվել են․ վարչական ղեկավար

Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ, գյուղացիներից մի քանիսը հարցաքննվել են․ վարչական ղեկավար

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված 31-ամյա կնոջ ամուսինը այսօր Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին  Tert.am-ին հայտնեց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Թադևոսյանը։

Նա նշեց, որ նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքաննվել են գյուղացիներից մի քանիսը։

«Այս պահին դեռ նորություն չկա, դեռ հայտնի չէ, թե երբ է լինելու հուղարկավորությունը»,- ասաց Պեմզաշենի վարչական ղեկավարը։

Հիշեցենք, որ նոյեմբերի 9–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Պեմզաշենում, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին 31-ամյա կնոջ  և նրա անչափահաս երեխաների դիերը։ Մասնավորապես դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը եւ ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին եւ որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

  • Կիսվել: