ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Դատարանը մտավախություն ունի, որ ազատ արձակվելու դեպքում Հարությունյանը կխոչընդոտի քննությանը: Պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան:


