հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի,  այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ, փոխանցում է 168.am-ը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։

  • Կիսվել: