հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատգամավոր Վահե Հակոբյանը Հայաստանում չէ

Պատգամավոր Վահե Հակոբյանը Հայաստանում չէ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն լքել է Հայաստանը։ Այդ մասին հայտնում են InfoPort.am-ի աղբյուրները։

Նշենք, որ Հակոբյանը, նրա եղբայրը, եղբոր կինը երեկ հրավիրվել էին ՊԵԿ։ Մեր տեղեկություններով նրանք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով։

Հավելենք, որ Վահե Հակոբյանը ժամանակին ղեկավարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, ապա եղել է Սյունիքի մարզպետ։ Նրա կնոջը՝ Էլիզաբեթին է պատկանում Para TV կայքը։

  • Կիսվել: