շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմական իրադրությունում շատ դժվար է խոսել բանակցությունների մասին. Փաշինյան

Պատերազմական իրադրությունում շատ դժվար է խոսել բանակցությունների մասին. Փաշինյան

Ինչ վերաբերում է  բանակցային ֆորմատին, մենք պատկերացնում ենք, որ այն պիտի շարունակվի այնտեղ, որտեղ սկսվեռլ է, դա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում է, բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ է պետք, շատ դժվար է խոսել դրա բովանդակության մասին, երբ ռազմական գործողություններ են ընթանում: Այս մասին քիչ առաջ  ՛՛60 րոպե՛՛-ին տված ուղիղ եթերում ընթացող հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ադրբեջանը պիտի հասկանա, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չէ սկսվել, բավականին երկար ժամանակ Ադրբեջանը հակահայկական քարոզչություն է տանում, ի հեճուկս միջազգային կոչերի՝ ցանկանումէ  ռազմական ճանապարհով լուծում տալ հարցին:

Ադրբեջանի ԶՈւ-ն տապալել է իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքը և ոչ մի հաջողության չեն կարողացել հասնել ռազմաճակատում, ես հույս ունեմ, որ դա Ադրբեջանին կհավաստիացնի, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի ՀՀ-ի, Ադրբեջանի ու Արցախի համար:

Ցավոք, Ադրբեջանի ղեկավարը միայն իրենց ձեռնտու լուծման է ցանկանում հասնել, բայց նախ և առաջ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությւոնները, որոնք հենց ինքն է սկսել, կասկած չկա, որ թուևքական ԶՈւ-ի հետ զորավարժությունների ընթացքում նրանք երկար ժամանակ և վաղուցվանից պլանավորել են ռազմական գործողուոյսւնները՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: