հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Փաստ». Տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված

«Փաստ». Տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։

Թվում է՝ այս իրավիճակում վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ պետք է որ աշխուժանար տնտեսությունը։ Մեկ անգամ չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, թե համաճարակային իրավիճակը երկրի տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու հետ մեկտեղ նաև տնտեսական առումով մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ։

  • Կիսվել: