շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Փաշինյանը զարմանում է՝ ինչու են բոլորն անհանգստացած՝ պետությունը դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» սեփականատեր

Փաշինյանը զարմանում է՝ ինչու են բոլորն անհանգստացած՝ պետությունը դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» սեփականատեր

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին. գործադիրը դրանք անհետաձգելի համարեց:

Նախագծերով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը:
 
Առաջարկվում է նաև պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի քննարկմանը անդրադարձավ խոսակցություններին, ըստ որոնց՝ կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես են դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի սեփականատեր:
 
«Կասկածեկի գործարք, կոռուպցիոն գործարք, շատ զարմանալի բան է, էլի եմ ասում՝ եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես՝ ինչու, կասկածելի է թվում», - ասաց նա:
 
Վարչապետը նշեց, թե ներդրողն է որոշել Հայաստանին նվիրատվություն անի, իսկ կառավարությունն էլ, շնորհակալություն հայտնելով, ընդունել է նվերը:
 
«Սա մեկ գործարք չէ, մոտ 4 միլիարդ դոլարի նեդրդրումային ծրագիր նկատի ունենք, որի շրջանակում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ, խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է, հույս ունենք՝ նոր ատոմակայանի կառուցման մասին է», - ասաց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: